Ամեն րոպեն վտանգավոր է․ պետք է րոպե առաջ ազատ...

Ամեն րոպեն վտանգավոր է և պետք է րոպե առաջ Նիկոլ Փաշինյանից ազատվել, և այդ նպատակի համար իրականացվում են գործողություններ, որոնցից մեկը սա է: Այս մասին այսօր Երևանի Ազատության հրապարակում հավաքի ժամանակ  լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը:

«Այս իշխանությունն ապօրինի ճանապարհով փոխել է Սահմանադրությունը, և նրանց օրոք որևէ իրավական ընթացակարգի մասին խոսելն անշնորհակալ գործ է: Այս իշխանությունն իրականացնում է այնպիսի գործողություններ, որոնք օգուտ են Ադրբեջանին: »,-ասաց նա: