ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։
«Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Պաշտոնապես: Իսկ ոչ պաշտոնապես, յուրաքանչյուրիս սրտի կանչով ու սիրո չափով, ամեն օրն է նրանցը, ամեն ժամը, ամեն վայրկյանը:
Երեխաները ոչ միայն մեր ապագան են, այլև՝ ներկան, և ամեն պահի է ամեն ինչ արվում երեխաների համար:
Մենք ոչ միայն կառուցում ենք այն երկիրը, որտեղ երջանիկ են լինելու մեր երեխաները, այլև մեր ամենօրյա վարքն ու գործը, մեր նպատակներն ու աշխատանքը չափում ենք երեխաների գնահատականով: Եվ երջանիկ է նա, ով արժանանում է այդպիսի գնահատանքի:
Շնորհավորում եմ երեխաներին ամենապայծառ ու արևային տոնի առթիվ:
Շնորհավորում եմ բոլոր ծնողներին, տատիկներին ու պապիկներին:
Մաղթում եմ երեխաների հետ կապված բոլոր ցանկությունների ու ծրագրերի կատարյալ իրագործում և հավաստում, որ ոստիկանությունն ամեն ինչ կանի, որպեսզի մեր երկիրը դրա ամենաբարի ու հուսալի վայրը լինի աշխարհում և՛ այսօր, և՛ ապագայում։
Երջանիկ եղե՛ք», - ասված է ոստիկանապետի ուղերձում։



