«Մեր հերոս տղաների հիշատակի համար կառուցված այս գերեզմանաքարերը կբերվեն պատշաճ վիճակի, որևէ խնդիր չի լինի այս առումով: Միջոցներ ենք ձեռնարկվում Եռաբլուրում Ապրիլյան պատերազմի զոհերի գերեզմանաքարերը պղծողներին հայտնաբերելու համար»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:
Հարցին, թե ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ նման դեպքեր այլևս չեն լինի, Ալթունյանը պատասխանեց.
«Պետք է երևի հիվանդ մարդիկ չլինեն այս հասարակութան մեջ, հիվանդ ուղեղից այնքան, որ կարողանան գալ ու նման բաներ անել։ Ես նորից եմ ասում ՝ եթե մենք շարժվենք խելագարության կանխավարկածով, այսինքն, որ մեր շուրջբոլորը շատ խելագարներ կան, ովքեր ունակ են նման բանի, մենք չենք կարողանա առաջ շարժվել»։
Նա նաև հայտնեց, որ Եռաբլուրի տարածքն ամեն օր հսկվում է, սակայն ամեն ինչ կանեն, որ նաև տեսահսկման համակարգ տեղադրվի։



