Ամբողջ ընթացքում «Սանիթեք»-ը փորձել է զոհի կա...

«Այս ամբողջ ընթացքում «Սանիթեք» ընկերությունը փորձել է զոհի կարգավիճակից խոսել։ Ընկերությունը ցանկանում էր ասուլիս կազմակերպել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, այն պարագայում, երբ աղբի խնդիրը Երևանում է»,- այսօր «Երևանում աղբահանության ճգնաժամի հանգուցալուծման» թեմայով քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը:

«Բացարձակապես որևէ նորություն չկար, որևէ կոնստրուկտիվ քայլերի մասի չի խոսվել, միայն ասվեց, որ քաղաքապետի կողմից երաշխիքներ չեն եղել։ Ի՞նչ երաշխիքների մասին է խոսում մի կազմակերպություն, որը ձախողել է աղբահանության ամբողջ գործընթացը, պայմանագրային կետերում ունեցել է բացթողումներ, չեն կատարվել Երևան քաղաքի նկատմամբ պարտավորությունները։ Քաղաքային իշխանությունը դեռևս հունվարից հասկացավ, որ ընկերությունը չի  կատարում պայմանավորվածությունները, օրինակ՝ 2000 աղբաման էր ասել, որ կբերեր, փոխարենը բերեցին 200-ը, այսինքն՝ ընկերությունը կրկին չկատարեց խոստումը։ Ի դեպ, աղբամանները պետք է լինեին մետաղյա, բայց կրկին խախտվեց պայմանագիրն ու բերվեց պլաստմասե»,- ընդգծեց Հայկ Հովհաննիսյանը: