Ամբողջ մեկ տարվա ընթացքում գոնե մեկ գործակալ...

Անցած տարվա սկզբին մենք ականատես եղանք Փաշինյանի կողմից Իրանում օտարերկրյա գործակալների վերաբերյալ հայտարարությանը, անցել է մեկ տարի եւ նա չի տվել որեւէ օտարերկրյա գործակալի անուն: Այս մասին, այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ավելին, անվտանգության մարմինները չեն հայտնաբերել եւ չեն վնասազերծել որեւէ օտարեկրյա գործակալի: Սա ուղղակի խայտառակություն է: Երբ պետության ղեկավարը հայտարարում է, որ կան քաղաքական գործիչներ, որոնք զբաղված են օտարեկրյա գործակալ լինելով, այդ ամբողջ մեկ տարվա ընթացքում գոնե մեկ գործակալ բացահայտված չէ: Սա խոսում է կամ պետության ղեկավարի հայտարարությունների անլուրջ, ջրիկ լինելու մասին, կամ էլ պետական համակարգի անմեղսունակ լինելու մասին»,-ասաց Շարմազանովը: