Ամառային զորակոչը կիրականացվի  մայիսի 7-ից  ...

Կառավարությունն ընդունել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում: Ամառային զորակոչի կազմակերպման նպատակով կստեղծվեն հանրապետական և մարզային զորակոչային հանձնաժողովներ, ինչպես նաև Կենտրոնական բժշկական հանձնաժողով։ Ըստ  այդմ ՝ մայիսի 7-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կհայտարարվի ՀՀ արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը: Նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել մինչև  հուլիսի 31-ը ներառյալ: