Ամանորին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակար...

Ամանորին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով:

Այս առնչությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Լավ լուրերի շարքից

Սիրելի՛ քաղաքացիներ,

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ` «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով:

Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

Միայն դեկտեմբերի 31-ին աշխատանքները կսկսվեն 07:00-ից եւ կավարտվեն 2020 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 06:00-ին:

Մաղթում ենք բոլորիդ հաճելի տոնական օրեր, բարձր տրամադրություն եւ անխափան երթևեկությունը»։