Ալյումինե զարդանախշերի գողությունը բացահայտվե...

Գերեզմանատնից գողության վերաբերյալ հաղորդումը Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնում ստացվել էր 2024 թվականի օգոստոսի 21-ին: Աստղաձոր գյուղի բնակիչը հայտնել էր, որ գողացել են ընտանեկան գերեզմանոցի ցանկապատի ալյումինե զարդանախշերը: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Մարտունու համայնքային ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Մարտունի համայնքի բնակիչ 25-ամյա երիտասարդը: Նա հայտնաբերվել է։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ գողոնը վաճառել է Վարդենիս համայնքի գունավոր մետաղների ընդունման կետում։
Պարզվել է նաև, որ մարտունեցի երիտասարդը կատարել է այլ գողություններ ևս: Մասնավորապես, Զոլաքար գյուղի գերեզմանատնից գողացել է ալյումինե զարդանախշեր, Գեղհովիտ գյուղի մի տան բակից էլ գողացել է խոտի հակ պատրաստող տեխնիկայի երկաթյա դետալներ:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: