Ալիևը Շուշին հռչակել է Ադրբեջանի մշակութային...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշի քաղաքը հռչակել է երկրի մշակութային մայրաքաղաք, հայտնում է Интерфакс-Азербайджан-ը:

Համապատասխան հրամանը հրապարակվել է ուրբաթ Ադրբեջանի նախագահի կայքում:

Հրամանի նպատակն է՝ «վերականգնել Շուշիի պատմական տեսքը, ներկայացնել աշխարհին որպես Ադրբեջանի հարուստ մշակույթի, ճարտարապետության և քաղաքաշինության փայլուն մարգարիտ»: