Ալիևը «նօլդու Փաշինյան» է շվշվացնում. ժողովրդ...

«Եթե ես հրաժարվեմ Արցախից, թշնամին էլ է ինձ արհամարհելու»: Հրանտ Մաթևոսյանի հետևյալ տողերով ԱԺ-ում իր ելույթը սկսեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Հրաժարվել եք, արհամարհվում եք։ Ալիևը «նօլդու Փաշինյան» է շվշվացնում, էլի է ուզելու, էլի եք արհամարհվելու:

Բայց հիմա միայն թշնամին չէ, ժողովրդի անունով եկել եք, այսօր ժողովրդից էլ եք արհամարհված։

Ձեզ մի՛ խաբեք, այս «Սրբազան» շարժումը զուտ հայկական է, այն ընդլայնվելու է, մաքրելու է Հայաստանը ատելությունից, ստից, կեղծիքից, դավաճաններից, չհայերից։ Այս շարժումը նաև ձեր փրկության համար է, մի քանիսիդ չհաշված»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում: