Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Սուրբ Աթոռի Միջկրոնական երկխոսության դիկաստերիայի պրեֆեկտ Ջորջ Ջեյքոբ Կուվակադին, կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հարցեր, հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Ալիևի կայքին։
Հանդիպման ընթացքում նշվել է Ադրբեջանում Սուրբ Աթոռի Կաթոլիկ եկեղեցու գործունեությունը, խոսվել է նմանատիպ երկրորդ եկեղեցու կառուցման մասին։
«Բացի դրանից, անդրադարձ է կատարվել Հեյդար Ալիևի հիմնադրամի և Սուրբ Աթոռի միջև համագործակցությանը, նշվել է հիմնադրամի կողմից այդ երկրում իրականացվող նախագծերի դերը՝ մշակութային ժառանգության պահպանման և միջկրոնական երկխոսության խրախուսման տեսանկյունից»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ալիևը Կուվակադին է փոխանցել Հռոմի Լևոն XIV պապին Ադրբեջան այցելելու հրավեր-նամակը։



