Ալիևը՝ Հայաստանի եվրաձգտումների մասին

Հարավային Կովկասը չպետք է դիտարկել որպես աշխարհաքաղաքական պայքարի ասպարեզ։ Ամեն դեպքում, մենք դրան հասել ենք Ադրբեջանում։ Այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված հայկական Շուշիում ընթացող 4-րդ գլոբալ մեդիա ֆորումի բացման ժամանակ։

«Մենք թույլ չենք տվել մեզ ներքաշվել աշխարհաքաղաքական խարդավանքների մեջ։ Մենք թույլ չենք տվել որևէ արտաքին խաղացողի օգտագործել մեզ իր նպատակների համար՝ կամ մեկ ուրիշի դեմ, կամ ով գիտի՝ ում դեմ», - ընդգծել է պետության ղեկավարը։

Ալիևի խոսքով՝ Հարավային Կովկասը «փոխվել է, և արմատապես»։ «Եվ այս դեպքում, թերևս, կարող ենք ասել, որ դրա խթանը ղարաբաղյան երկրորդ պատերազմն էր։

«Հարավային Կովկասում հետագա զարգացումները, որոնք կապված են Ադրբեջանի ինքնիշխանության լիակատար վերականգնման, Հայաստանի եվրոպական ձգտումների և այս գործընթացի հետ կապված ամեն ինչի հետ, իհարկե, իմ կարծիքով, թելադրում են տարածաշրջանի՝ ինչպես վերլուծաբանների, այնպես էլ պետական ​​պաշտոնյաների կողմից ընդհանուր վերանայման անհրաժեշտությունը», - ընդգծել է նախագահը։