«Գոյություն ունի երկաթուղի Զանգեզուրի միջանցքից՝ դեպի Նախիջևան մուտքով, և Ջուլֆայի երկաթուղային կայարանից՝ դեպի Իրան, այսինքն՝ այս նախագիծը կարելի է իրականացնել ավելի արագ»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում են տեղական ԶԼՄ-ները։
«Հյուսիս—Հարավ տրանսպորտային միջանցքը ուղղված է դեպի Պարսից ծոց։ Այնտեղից այն կարող է ձգվել, օրինակ, մինչև Պակիստան, որը գտնվում է այս տարածաշրջանին մոտ։ Այսինքն՝ դա կլինի շատ կարևոր տրանսպորտային նախագիծ, որի կենտրոնում գտնվում է Նախիջևանը», — նշել է նա։



