Ալիեւը ցանկանում է դատի տալ Արցախում գործող ա...

Ադրբեջանն արդեն դատական ​​գործընթացներ է սկսել Արցախում ոսկու հանքավայրեր մշակած ընկերությունների դեմ: Այս մասին նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է Արցախի օկուպացված շրջաններ, Քաշաթաղ եւ Քարվաճառ կատարած այցի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը:

«Դատական ​​գործընթացներն արդեն սկսվել են: Մենք սկիզբ տվեցինք դրան, հրավիրեցինք միջազգային հայտնի իրավաբանական ընկերություններ, եւ այժմ նրանք դատական ​​գործեր են պատրաստում»,- ասել է Ալիեւը:

Նա նշել է, որ արտասահմանյան ընկերությունները ոսկու հանքեր են շահագործել Քարվաճառւ Կովսականի շրջաններում եւ այլ վայրերում: «Այժմ նրանք պատասխան կտան դրա համար»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Նրա խոսքով` այդ ընկերություններն ունեն երկու ճանապարհ`կա՛մ փոխհատուցում վճարել, կա՛մ պատասխան տալ Միջազգային դատարանում:

Ալիևը եւ նրա կինը` Մեհրիբան Ալիեւան, այցելեցին նաեւ գրավյալ Քարվաճառ եւ Քաշաթաղ՝ մասնակցելու Մռավի լեռնաշղթայի վրա (Մուրովդագ) կառուցվելիք թունելի հիմնարկմանը: Նրանք ծանոթացան Քաշաթաղի փոքր հիդրոէլեկտրակայանում իրականացվող աշխատանքներին:

Այցի ընթացքում Ալիեւը մասնակցել է Քարվաճառ-Բերձոր ավտոճանապարհին թունելի հիմնարկմանը, ինչպես նաեւ Բերձորի միջազգային օդանավակայանում: