«Ալիևը բանակի ծախսերը կրկնակի մեծացնում է, Փա...

Խաղաղության որևէ բան չես կարող հակադրել, ով կաասի, որ խաղաղությանը դեմ է, հոգեկան խանգարումներ ունեցող մարդ է, բայց մենք պետք է հասկանանք, ինչ է առաջարկում մեզ այս իշխանությունը։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2–ին, Եռաբլուրում «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Այս իշխանությունը ցույց է տվել, որ որևէ անգամ ամենալավ, ամենաբարի ցանկություններով արարք, նրանք չեն կարողաում անել, որ օգուտ կբերի մեր երկրին և մեր հայրենիքին։ Ես վստահ չեմ, որ իրենք կարողանան կյանքի կոչել նաև, այսպես կոչված, խաղաղության օրակարգը։ Կամ այդ խաղաղության օրակարգը ինչի՞ հաշվին է կյանքի կոչվում։ Սա մարդկանց, մարդկանց շփոթեցնելու, խաբելու մասին է, բոլոր գրագետ մարդիկ, որ ունեն կրթություն, խելք, վերլուծելու ունակություն, հասկանում են, որ դեռևս որևէ խաղաղության մասին խոսելը վաղ է»,–ասաց նա։

Վանեցյանը նկատեց, որ Ալիևը հայտարարում է, որ ռազմական ծախսերը կրկնակի ավելացնում է, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մեզ բանակ պետք չի. «Ալիևը հայտարարում է, որ իրենք իրենց պայմաններն են թելադրել Հայաստանին այս «խաղաղության պայմանագիր» ստորագրելու հարցում, Նիկոլ Փաշինյանը բացականչում է՝ ինքնիշխանություն, իրավազորություն, հավասարություն։