Ալիևի հետ շատ է շփվել, ուզում է Ադրբեջանի բռն...

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց 3-րդ հանրապետությունը վերջնականապես կազմաքանդելու, Արցախի հանձնումը, էթնիկ զտումը լեգիտիմացնելու և Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով այսպես կոչված 4-րդ հանրապետություն ստեղծելու, ՀՀ-ից նոր տարածքների զիջելու մասին։ Այս ճանապարհին նա փորձում է բոլոր ընդդիմադիր օջախներին, քաղաքական ուժերին, ովքեր կարող են այս ծրագրի իրականացման համար խոչընդոտ լինել, ձերբակալել ու սեփականությունից զրկել, որ իր հակահայկական, հակապետական ծրագիրն իրականացնի։ Այսօր Քոչարյանների ընտանիքն է, վաղը մեկ այլ մարդու ընտանիք կլինի»,- այս մասին Լևոն Քոչարյանի տան մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։