Ալիև. Ադրբեջանը Ղարաբաղում մարտերի ընթացքում...

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանին հաջողվել է վերադարձնել մոտ 5 հազար քառ. կմ տարաածք, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Պատերազմի ընթացքում մենք ազատագրել ենք մոտ 5 հազար քառակուսի կիլոմետր տարածք ռազմի դաշտում: Բացի այդ, մենք արդեն վերադարձրել ենք մոտ 5 հազար քառ. կմ՝ խաղաղ ճանապարհով: Իհարկե, դա չի նշանակում, որ մենք մեր հողերը միայն խաղաղ ճանապարհով ենք ազատագրել: Մենք ստիպել ենք  թշնամուն դա անել, թշնամին արդեն անդունդի եզրին էր՝ ամբողջովին ավերված: Նա (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը) այլ ելք չուներ. կա՛մ ամբողջովին ոչնչացվել, կա՛մ ստորագրել կապիտուլյացիոն ակտը», - ասել է Ալիևն ադրբեջանական ժողովրդին ուղղված հեռուստատեսային ուղերձի ժամանակ: