Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ։
Ուղերձն ամբողջությամբ, ներկայացնում է ստորև․
«Սիրելի ուսանողներ, շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ:
Վստահ եմ, որ ձեր ստացած կրթությունը, ձգտումն ու նպատակների հանդեպ հավատը կդառնան ոչ միայն ձեր անձնական հաջողությունների, այլեւ մեր հասարակության առաջընթացի հենքը: Պետությունը շարունակելու է ջանքեր ներդնել՝ ապահովելու կրթության որակի բարձրացումը եւ արդար ու ժամանակակից կրթական միջավայրի ստեղծումը:
Ուսանողական հետաքրքիր կյանքի ճանապարհին ցանկանում եմ ձեզ անսպառ էներգիա, նպատակասլացություն եւ անկոտրում կամք:
Թող ուսումնառության յուրաքանչյուր քայլը մոտեցնի ձեզ ձեր երազանքներին` նպաստելով մեր երկրի զարգացմանը:
Շնորհավո՜ր օրդ, սիրելի ուսանող»։



