Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ի պարտության համար մեղավոր էր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Միքայելյանի հայտարարությանը, ասաց, որ ինքն էլ է մեղավոր պարտության համար, քանի որ ժամանակ չի գտել քարոզչությանը մասնակցելու համար:
Ինչ վերաբերում է Միքայելյանի հայտարարությանը, թե գործող քաղաքապետը լավ է աշխատում, Սիմոնյանը պատասխանեց, որ դա անհատական գնահատական է:
Ալեն Սիմոնյանը նշեց, որ Սասուն Միքայելյանի՝ մանդատը վայր դնելու հարց թիմում չի քննարկվում. «Ինտրիգը, որը փորձ է արվում բարձրացնել, գոյություն չունի»:
ԱԺ փոխխոսնակն ասաց՝ ՔՊ-ում ներքին խնդիր չկա, ամեն դեպքում ինքը տեղյակ չէ, իսկ Սասուն Միքայելյանը կուսակցության հիմնադիրներից մեկն է:



