«Ալեն Սիմոնյանը կարող էր օգնել, բայց չօգնեց»․...

«Ալեն Սիմոնյանը կարող էր օգնել, բայց չօգնեց: 2020 թվականին, երբ մորս մոտ քաղցկեղ էր հայտնաբերվել, այդ ժամանակ ոչ մեկս չէինք աշխատում, բացարձակ գումար չկար ու պետք էր արագ ձևակերպել հաշմանդամության կարգ, որ որոշ դեղեր լինեն անվճար: Ես զանգեցի Ալեն Սիմոնյանին, վերցրեց հեռախոսն ու ասաց՝ Ջուս ջան, չե՞ս տեսնում ես Ազգային ժողովում եմ, զբաղված եմ: Ասացի՝ հասկանալի է, ես ուրիշ հարցով եմ զանգել, պետք է շտապ այնպես անել, որ մամայիս դեղերն անվճար լինեն: Ասաց՝ ես չեմ կարող օգնել, բայց զանգիր այն մարդուն, ով դրանով զբաղվում է: Բայց կարող էր ինքը զանգել, ասել, որ արագացնեն: Չեմ ասում, որ օրենքից դուրս բան անեին, ուղղակի շատ էին երկարացնում, մի քիչ արագացնեին: Ու չարեց»,- Tete A Tete հաղորդման շրջանակներում՝ խոսելով մոր մահվան մասին, պատմել է երգչուհի Ջուսը: