Ալեն Սիմոնյանը գերադասում է ճոխ գործուղումներ...

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը  գրում է․

«Ալեն Սիմոնյանը հայտարարում է, թե ընդդիմությունը չի աշխատում՝ Արցախ է գնում: Հավանաբար մոռացել է, որ ինքը հանդիսանում է ՀՀ և Արցախի խորհրդարանների միջև համագործակցության հանձնաժողովի հայաստանյան համանախագահը: Հանձնաժողը դեռ ոչ մի նիստ չի գումարել չնայած ընդդիմության բազմաթիվ պահանջներին: Փոխարենը, նա գերադասում է ճոխ գործուղումների գնալ և, օրինակ, Բալի կղզում պայքարել կլիմայի փոփոխության դեմ: Դա է իր պատկերացրած աշխատանքը»: