Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա ԱԱԾ-ականնե...

Դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տուն: Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Լրագրող Լիա Սարգսյանն է գրում է.

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հաղորդման հիման վրա են ԱԱԾ դիմակավորված անձինք գնացել են Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի հետևից:

«Իմնեմնիմի» փոդքաստի հաղորդավարներին մտադիր են կալանավորել՝ Ալեն Սիմոնյանին «անասուն», իսկ նրա մոր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու համար: Բացի այդ, եթերներից մեկի ժամանակ հնչեցրել են արտահայտություններ, որոնք գնահատվել են, որպես սպառնալիք: