Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել«Ակտիվ քաղաքացի» հարթակին, որտեղ երևանցիներն իրենց գնահատականն են տալիս վարչական շրջանների, քաղաքային տարբեր կառույցների ու կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքին:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ հարթակի միջոցով տրված գնահատականներն ազդեցություն են ունենալու նաև վարչական շրջաններին հատկացվող ֆինանսական հոսքերի վրա:
««Ակտիվ քաղաքացի» հարթակը շատ կարևոր է այն առումով, որ քաղաքացիների կողմից մեզ տրված հանձնարարականները նույն հանձնարարականն են, ինչ որ դուք ստանում եք քաղաքապետից: Որքան քաղաքացիներն ավելի գոհ լինեն ձեր կատարած աշխատանքից ու որակից, մոտիվացիա է ստեղծվելու դրա համար»,- նշել է քաղաքապետը:



