ԱԽ ընդլայնված նիստ է հրավիրել, որոշում ունեն...

Հրապարակը գրում է․

«Մեր տեղեկություններով՝ այսօր՝ 11։00-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել, որին հրավիրված են խորհրդարանական ուժերը, նախկին նախագահները, ինչպես նաև վերջին օրերին ակտիվություն ցուցաբերած աշխարհազորայինների ղեկավար Կարեն Մաթևոսյանը։

Մենք տեղեկացանք, որ խորհրդարանական ուժերը և նախկին նախագահները հրաժարվել են մասնակցել նիստին։

Տեղեկություններ կան, որ քաղաքական վերնախավում որոշում ունեն մասնակի բավարարել Ադրբեջանի՝ Աղդամով հումանիտար բեռներ տեղափոխելու պահանջը, որի մասին ավելի ուշ մանրամասն կանդրադառնանք»։