Ակցիա Մոսկվայում ՀՀ դեսպանատան մոտ՝ Սամվել Կա...

Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած ակցիայի մասնակիցները պահանջել են ազատ արձակել կալանավորված հոգևորականներին և գործարար Սամվել Կարապետյանին, որը հանդես է եկել Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության օգտին։ Հայտնում է ռուսական թելեգրամյան ալիքը։

Հանրահավաքի մասնակիցները նշել են, որ Փաշինյանի և այլ քաղաքական գործիչների գործողությունները «քաոս են սերմանում և թունավորում հանրային գիտակցությունը», ինչպես նաև «թշնամանք են տարածում ժողովրդի մեջ»։ Հավաքվածները նաև կոչ են արել հայաստանցիներին «չտրվել իշխանությունների սադրանքներին»։