ԱՀԿ-ի փորձագետը հավանական է համարում COVID-19...

COVID-19-ը, ամենայն հավանականությամբ, ունի բնական, այլ ոչ թե լաբորատոր ծագում: այս մասին Financial Times թերթին տված հարցազրույցում հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր գիտաշխատող Ջերեմի Ֆարարը։

«Է՛լ ավելի հավանական է դառնում (COVID-19-ի) բնական ծագումը», - նրա խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։

Ֆարարը նշել է, որ առաջվա պես դիտարկում է կորոնավիրուսի ծագման այլ վարկածներ, ներառյալ՝ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտից կենսանյութի արտահոսը և քաղաքային շուկաներից կենդանական մսի միջոցով վարակի փոխանցումը:

«Չի կարելի անտեսել աշխարհագրությունը, չի կարելի անտեսել (հետազոտական) կենտրոնը»,- հավելել է նա: