ԱԳՆ հայտարարությունը հստակ մեսիջ էր՝ ուղղված...

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի խոսքով՝  ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, թե ՀԱՊԿ որոշ անդամների կողմից Ադրբեջանին զենք վաճառելը հեղինակազրկում է կազմակերպությունը, Հայաստանի կողմից հստակ մեսիջ էր ուղղված Ռուսաստանին և Բելառուսին այն մասին, որ զենքի վաճառքը մեր թշնամի երկրին անընդունելի է:

«Սա պետք է համարել որպես համարձակ քայլ, քանի որ մի քանի տարի առաջ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանն ասում էր, որ սա բիզնես է, և ըստ էության, ինչ-որ տեղ նաև արդարացնում էր Ռուսաստանի կողմից Անդբեջանին զենքի վաճառքը: Այժմ գովելի է, որ մեր իշխանություններն ավելի համարձակ են գտնվում և բացահայտ հայտարարում, որ դա Հայաստանի համար անընդունելի է»,- Politik.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետը:

Այնուամենայնիվ, Վարդանյանն այս պահին հայ-ռուսական հարաբերություններում ակնհայտ լարվածություն չի տեսնում, թեև ակնհայտ Է, որ ՀՀ նոր իշխանությունները Ռուսաստանի սրտով չեն: Նշում է՝  դրանից չպետք է վախենալ ու մեր շահերն առաջ չմղել:

«Պետք է հանդես գանք հավասարը հավասարի դիրքերից, չվախենանք մեր շահերրի մասին խոսելուց: Այո՛, Հայաստանը մշտապես հաշվի է առել Ռուսատանի զգայունությունները որոշ հարցերում և սահամանափակել իր որոշ քայլերը: Օրինակ՝  ՀՀ-ն չի մասնակցել ՆԱՏՕ-ի որոշ զորավարժություներին, այն պատճառով, որ դա Ռուսաստանի համար անըդունելի է եղել: Ռուսաստանն էլ իր հերթին պետք է հաշվի առնի Հայաստանի զգայունությունները և սահմանափակի կամ ընդհանրապես վերացնի զենքի վաճառքը Ադրբեջանին: 

Հարցին, թե հայ-ռուսական հարաբերությունների հնարավոր լարվածության պարագայում Հայաստանը պե՞տք է ավելի ինտենսիվ դարձնի Արևմուտքի հետ շփումները, մեր զրուցակիցն ասաց.

«Այսպես, թե այնպես ՀՀ-ն պետք է Արևմուտիք հետ ավելի ինտենսիվ շփվի, դա նաև նաև որոշակի հավասարակշռություն կմտցնի արտաքին հարաբերություններում, կբարձրացնի անվտանգության մակարդակը, քանի որ Արևմուտքը ֆինանսական և այլ հարցերով մեզ ակնհայտ աջակցություն է ցուցաբերում: Բացի այդ Արևմուտքի հետ հարաբերությունների զարգացումն ամենևին ուղղված չէ Ռուսաստանի դեմ, անկախ ամեն ինչից՝ այդ հարաբերությունները քայլ առ քայլ պետք է զարգանան»: