Բագրատ սրբազանը պահանջ դրեց, որ 10 հոգու և լրագրողներին թույլ տան բարձրանալ ԱԳ նախարարի մոտ՝ բացատրություն պահանջելու Թուրքիայի պաշտոնական շրջանակների հայտարարություններին, որ՝ պետք է Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովեն թուրքական հատուկ ծառայությունները։
Ոստիկանությունը կոչ էր անում բախման չգնալ։ Բագրատ սրբազանը հայտարարեց, որ բախման գնում է ոստիկանությունը։ Պահանջեց, որ կանայք առջևի շարքերից հետ գնան։
Ոստիկանությունը ժամանակ խնդրեց՝ ԱԳՆ-ի հետ հանդիպման շուրջ բանակցելու համար։
«Կգան, ականջները կախ կգան»,- ասաց Բագրատ սրբազանը։ Քաղաքացիների արձագանքին, թե լանչ են անում, սրբազանը պատասխանեց, «սև լանչ կգա ձեր գլխին»։
Տարածք են բերել բազմաթիվ ոստիկաններ։



