Աֆղանստանում փոխնախագահի ուժերը մարտեր են սկս...

Աֆղանստանում փոխնախագահ Ամրուլլա Սալեհի ուժերը մարտեր են սկսել «Թալիբան» շարժման գրոհայինների հետ Փանջշեր նահանգում։ Նրանց հաջողվել է հետ գրավել Քաբուլից հյուսիս գտնվող Փարվան նահանգի Չարիկար շրջանը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ռազմական աղբյուրին։

Նշվում է, որ Չարիկարով (թունելի միջով) է անցնում ռազմավարական կարևորություն ունեցող ավտոճանապարհը, որը կապում է Քաբուլը հյուսիսի խոշորագույն քաղաք Մազարի-Շարիֆի հետ։