«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը արտահերթ ընտրություններում քաղաքացիներից ստացել է Հայաստանի եւ Արցախի համար խաղաղ դարաշրջան բացելու մանդատ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այդ մանդատը ենթադրում է մեր երկրի շուրջ բարենպաստ միջավայրի ձեւավորում, տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, տարածաշրջանային կայունության եւ տեւական խաղաղության հաստատում: ԱԺ արտահերթ ընտրություններից հետո սական տեղի ունեցավ եւ տեղի է ունենում այն, ինչ մենք կանխատեսում էին՝ ասելով, որ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը ի հեճուկս միջազգային ասպարեզներում արված խաղաղասիրական հայտարարությունների, ամեն ինչ անելու է խաղաղությունը տարածաշրջանուկմ խոչընդոտելու համար եւ սա անելու է մի մարտավարությամբ, որը նույնպես կանխատեսելի է՝ ցույց տալով, որ Հայաստանը կամ Արցախը իբր դեմ են խաղաղությանը, դեմ են սահմանազատման և սահմանագծման գործընթացներին եւ ասյ ֆոնին ագրեսիվ քաղաքականություն կառուցելու կեղծ հիմնավորումներ է ստեղծելու, ինչի դրսեւորումները մենք տեսնում ենք վերջին օրերին, բայց դա տեսել ենք նաեւ վերջին ամիսներին:
Մասնավորապես, Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով գործող աշխատանքային խումբը բավականին կառուցողական եւ արդյունավետ աշխատանք է իրականացնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ, եւ Ադրբեջանի անհասկանալի հայտարարությունները այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին, որեւէ կապ չունեն աշխատանքային խմբի կատարած աշխատանքի, եւ որ առավել կարեւոր է հունվարի 11-ի Մոսկվայի եռակողմ հայտարարության բովանդակության հետ, որը բացահայտում է, թե ինչ է նշանակում եւ ինչպես պետք է իրագործվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայատարարության 9-րդ կետը:
Իմ մեկնաբանությունը միանշանակ է. Ադրբեջանը միջանցքի մասին հայտարարություններ անում է եռակողմ աշխտանքային խմբի գործունեությունը խաթարելու, եւ տարածաշրջանային կոմունիկացիաների բացում թույլ չտալու համար: Ինչու, որովհետեւ Ադրբեջանի նպատակն է շարունակել Հայաստանի շրջափակման շուրջ 30-ամյա քաղաքականությունը: Բայց մենք առանց սեթեւթելու շարունակելու ենք աշխատանքը եռակողմ աշխտանքային խմբում, Հայաստանի շրջափակումը ճեղքելու ուղղությամբ եւ Ռուսաստանի եւ միջազգային մեր գործընկերների աջակցությամբ հասնելու ենք տարածաշրչջանային կոմունիկացիաների բացմանը, այսինքն Հայաստանի ապաշրջափակմանը»:



