Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ է անց...

Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում ցամաքային զորքերում, հայտնում է երկրի Պաշտպանության նախարարությունը։

2026 թվականի պատրաստության ծրագրին համապատասխան՝ անցկացվում են լայնածավալ օպերատիվ զորավարժություններ՝ ցամաքային զորքերի զորամասերի մասնակցությամբ։

Նշվում է, որ զորավարժություններին, կոմանդոսի բրիգադների, մոտոհրաձգային, մեքենայացված և հրետանային բրիգադների, ինչպես նաև ապահովման զորամասերի անձնակազմի հետ մեկտեղ, մասնակցում են նաև մոբիլիզացիոն հավաքներին ներգրավված զինապարտները։