Ադրբեջանը կրկին խոսում է ՀՀ Սահմանադրությունի...

2023 թվականին Ադրբեջանի «պետական ​​ինքնիշխանության վերականգնումից» հետո, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու ջանքերը ակտիվացան։ Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Պետական ​​ինքնիշխանության օրվա կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ։

«2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի առաջնորդների պատմական հանդիպումը։ Հանդիպումից հետո առաջնորդները ստորագրեցին համատեղ հայտարարություն։

Ադրբեջանը և Հայաստանը նախաստորագրեցին խաղաղության պայմանագրի տեքստը։

Ավելին, Ադրբեջանի և Հայաստանի դիմումի հիման վրա, ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցները, որոնք նախկին հակամարտության ժառանգություն էին, չեղարկվեցին ԵԱՀԿ նախարարների խորհրդի սեպտեմբերի 1-ի որոշմամբ։

Վաշինգտոնյան հանդիպման արդյունքները կրկին վերահաստատեցին Ադրբեջանի կողմից առաջ քաշված խաղաղության օրակարգը։ Խաղաղության այս պատմական հնարավորությունից օգտվելու և խաղաղության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է վերացնել «Հայաստանի Սահմանադրությունում տարածքային պահանջները»: