Ադրբեջանը հրթիռներ է արձակել ռուսական ինքնաթի...

Ադրբեջանը Հայաստանում հարձակվել է ռուսական ռազմական ինքնաթիռների վրա: Գրում է ռուսական avia.pro մասնագիտացված կայքը։

Հայաստանի մայրաքաղաքի մերձակայքում ադրբեջանական հրթիռները կրակել են ռուսական ռազմական ինքնաթիռների ու ուղղաթիռների ուղղությամբ: Հրթիռները հաջողվել է կանգնեցնել օդանավակայանի տարածքում հարվածից մի քանի րոպե առաջ, որտեղ, ըստ որոշ տեղեկությունների, կարող են լինել ռուսական ռազմական ինքնաթիռներ (ռազմական տրանսպորտային Իլ -76, որոնք ժամանել են մի քանի օր առաջ) և Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ուղղաթիռներ:

Հրթիռային հարվածի կրակոցներն ի սկզբանե ընկալվում էին որպես ադրբեջանական զինուժի կողմից հայկական ատոմակայանին հարվածելու փորձ, այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգի «Տոչկա-Ու» հրթիռները սահմանափակ հեռահարություն ունեն, դրանք միայն բավական կլինեին Երևանին հարվածելու համար, և առավել նշանակալից թիրախը օդանավակայանն է, որտեղ տեղակայված են Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռներն ու ուղղաթիռները:

Հաղորդվում է, որ С-300 համակարգերն օգտագործվել են մարտավարական հրթիռները կասեցնելու համար, որոնք ստեղծման պահից ի վեր ստացել են իրենց առաջին մարտական ​​գործարկումը. Աբովյան քաղաքի վրա երկու հրթիռ է կասեցվել:

Ադրբեջանի ՊՆ-ն դեռ չի մեկնաբանել Երևանին և Ռուսաստանի օդատիեզերական ուժերին հրթիռային հարվածը, սակայն իրավիճակը կարող է շատ լուրջ սրանալ, եթե պարզվի, որ Բաքուն սպառնալիք է ստեղծել ռուս զինծառայողների և ռուսական ռազմական տեխնիկայի համար: