Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների՝ Աղդամ կատարած այցի ժամանակ, լրագրողներին տված հարցազրույցում ասել է․
«Ճանապարհը (Աղդամ-Ասկերան) էապես կնվազեցնի տրանսպորտային ծախսերը, և այդկերպ հնարավոր կլինի հասցնել այն ամենն, ինչ անհրաժեշտ է Ղարաբաղում ապրող հայերին։ Նրանք նաև հնարավորություն կունենան օգտագործել այս ճանապարհը՝ իրենց արտադրանքը Ադրբեջանի շուկաներ ուղղելու համար։ Ադրբեջանի առաջարկն է այս ճանապարհը դարձնել Ադրբեջանի քաղաքական, տնտեսական, սոցիալական կյանքում Ղարաբաղի հայերի վերաինտեգրման ելակետ»։
Հաջիևը նաև հայտարարել է, որ բեռների փոխադրման համար իրենց առաջարկում են Ֆիզուլի-Շուշի ճանապարհը, որպես մեկ այլ այլընտրանք։



