Ադրբեջանը 5 ռազմագերի է վերադարձնում․ ադրբեջա...

 Ադրբեջանն այսօր Հայաստան կտեղափոխի եւս հինգ հայ զինծառայողի։ Զինվորական անձնակազմի տեղափոխման ընթացակարգը տեղի կունենա Հայաստանի հետ սահմանային գոտիներից մեկում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը միջնորդել է նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Հանդիպման արդյունքներից մեկը եղել է հայ զինծառայողների տեղափոխության մասին պայմանավորվածությունը։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական Հաքքին․ազ լրատվականից։

Politik.am․ Հետաքրքիր է, որ Հայաստանի պաշտոնական մարմինները դեռևս չեն հաստատել այս լուրը։