Ադրբեջանում «Mercedes Vito» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է ԳԱԶ բեռնատարին. կան զոհ եւ վիրավորներ, տեղեկացրել են տեղի ԶԼՄ-ները։
Նշվել է, որ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Բաքու-Ղազախ մայրուղում։
Վթարի հետեւանքով մեկ մարդ մահացել է տեղում, հինգ հոգի վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց։



