Ադրբեջանն օրվա ընթացքում շարունակել է կրակի տ...
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են.
 
«Ադրբեջանն օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը։
 
 
Առավոտյան Ստեփանակերտը, կեսօրին Մարտունի և Մարտակերտ քաղաքները, իսկ այս պահին Շուշին է հայտնվել թշնամու արձակած տարբեր տեսակի հրթիռային կայանքների թիրախում։
Տուժածների և կրած վնասների մասին տվյալները ճշտվում են»։