
Բաքվում Նիդերլանդների դեսպան Փաուլին Էյզեմային ուրբաթ հրավիրել են Ադրբեջանի ԱԳՆ:
Նրան հայտնել են Ադրբեջանի դժգոհությունը նոյեմբերի 23-ին Նիդերլանդների փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Վոպկա Հոեկստրայի՝ Նիդերլանդների խորհրդարան ուղարկած նամակի առնչությամբ՝ կապված Ադրբեջանի ենթադրյալ պատերազմական հանցագործությունների հետ։