Ադրբեջանի պաշտպանության նախարարը հրամայել է «...
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բանակի հրամկազմի հետ հանդիպման ժամանակ հրամայել է «պատրաստ լինել անհապաղ և վճռականորեն կանխելու ցանկացած սադրանք»՝ ընդգծելով լարվածության հավանականությունը, որը կարող է առաջանալ Քելբաջարի և Լաչինի ուղղությամբ «ՀՀ զինված ուժերի ինտենսիվ գնդակոծության արդյունքում»։
 
Ադրբեջանի ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը մանրամասն վերլուծվել է նաև սահմանին և ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման տարածքում օպերատիվ իրավիճակը։