Ադրբեջանի հետ մեր համագործակցության շնորհիվ Ղ...

Թուրքիայի նախագահ Էրդողանը հաստատել է Անկարայի մասնակցությունը 2020 թվականի  արցախահայության դեմ պատերազմին։

«Ադրբեջանի հետ մեր համագործակցության շնորհիվ Ղարաբաղն ազատագրվեց»,- խոստովանել է նա։

Էրդողանը կարծում է, որ թուրք-ադրբեջանական ագրեսիայից հետո Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության պահպանման հնարավորություն կա։

Էրդողանը հայտարարել  է, որ Թուրքիան էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում։