Ադրբեջանցիները պնդում են, որ Փաշինյանը ստորագ...

Sputnik-ի ադրբեջանական ծառայությունը, հղում տալով ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկին, գրում է, որ առաջիկայում ստորագրվելու է նոր համաձայնագիր Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որը վերաբերելու է «Զանգեզուրյան միջանցքին»։

Հայկական կողմը դեռևս տեղեկություններ չի հրապարակել, բայց պետք է նկատել, որ ԱԺ կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստորագրելու է իր սեղանին եղած փաստաթուղթը։