Մեզ համար արդեն սովորական է դարձել, որ ցանկացած հակահայկական գործողությունից առաջ ադրբեջանական կողմը տեղեկատվական պատերազմ է վարում և փորձում է աշխարհին համոզել, որ հայկական կողմը անում է, որևէ գործողություն, որն իրականում հենց իրենք են պատարստվում անել։ Այսպես եղավ նաև վերջին պատերազմից առաջ, երբ ադրբեջանցիները ակտիվորեն լուրեր էին տարածում հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին։
Օրերս ադրբեջանցի պաշտոնյաները նոր տեղեկատվական պատերազմ են սկսկել՝ նրանք լուրեր են տարածում , թե հայկական կողմը իր հանքարդյունաբերական թափոններով թունավորում է «Ողջի» գետը, որը Կապանի մոտով և Կովսականով անցնում և Արաքս գետն է թափվում:
Ադրբեջանական կողմը դա էկոլոգիական աղետ է որակում։ Ադրբեջանցիները նաև պնդում են, թե այս կերպ հայկական կողմը փորձում է թունավորել Ադրբեջան հոսող ջրերը։
Պատերազմից հետո հայ որոշ փորձագետներ նկատեցին, որ Սևանա լճի ջրերը կարող են վտանգվել, քանի որ Ադրբեջանին անցած Քարվաճառից են սկիզբ առնում մի քանի գետեր, որոնք լցվում են Սևանա լիճը։
Հիմա, երբ Ադրբեջանը տեղեկատավական արշավ է սկսկել և խոսում է ջրերի թունավորման մասին` շատերի համար կասկածի տեղիք է տալիս, որ իրականում ադրբեջանցիները փորձելու են թունավորել Սևանա լիճը և հիմա դաշտը լցնում են, իրենց կողմից տարածվող կեղծ լուրերով, որպեսզի հետագայում, երբ Սևանա լճի հետ խնդիրներ առաջանան, ապա հնարավոր լինի այն անվանել կեղծ տեղեկատվական արշավ։
Ադրբեջանցիներն ապացուցել են, որ ամեն բանի ընդունակ են և հիմա պետական մարմինները առավել քան երբևէ պետք է զգոն լինեն ու աշխատեն համարժեք պատասխան տալ։



