ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Արցախի ՊԲ-ն թշնամական ուժերի կողմից քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակի կիրառման անհերքելի փաստեր ներկայացրեց, որից հետո ադրբեջանական պաշտոնական շրջանակները լծվել են զավեշտի հասնող պարզունակ հայտարարություններ տարածելու անհեռանկար գործին` անհաջող ջիգեր գործադրելով ջրից չոր դուրս գալու համար»:



