Ադեկվատ դիսկուրսի փոխարեն «քուչի բեսեդկի բազա...

Ադեկվատ դիսկուրսի փոխարեն «քուչի բեսեդկի բազառ»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ հետեւեցի սոցիալական մեդիա տիրույթում ընթացող քաղաքական թիվ մեկ մարտին, որի սփռման ծավալը, հաշվի առնելով կողմերի համակիրների եւ ֆեյք բանակների պատկառելի քանակը, տարածվեց չորրորդ աստիճանի մետաստազի արագությամբ:

Պատերազմական գործողությունների թայմ-աութին արձանագրում եմ, որ մեր երկրում այլեւս չկա ադեկվատ բանավեճ, այլեւս չկա անհայհոյանք, փաստարկված դիսկուրս, կա ընդամենը «քուչի բեսեդկի» մակադակի «բազառ» ու սա զարհուրելի է:

Բոլոր հնարավոր բարոյական արգելակները հատված են, բոլոր հնարավոր կարմիր գծերը ջնջված են, չկա այլեւս գիծ, որից անդին աշխատի բարոյական որեւէ արգելակ: Ամիսներ առաջ ես վախենում էի, որ մենք սրընթաց արագությամբ հատում ենք բարոյական անդառնալիության կետը` «точка невозврата»:

Ես հիմա արձանագրում եմ, որ մենք այլեւս անդառնալիության կետից անդին ենք: