
Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանի առաջարկած նախագծերը քննարկման չարժանացան։ Ինքը՝ Աբովյանը, խնդրեց օրակարգից հանել դրանք և հետաձգել քննարկումը։ Պատճառն այն է, որ Աբովյանի խոսքերով՝ անտառների վերաբերյալ իր 4 նախագծերի վերաբերյալ իրենք բազմաթիվ առաջարկներ են ստացել թե՛ կառավարությունից, թե՛ քաղաքացիներից, և անհրաժեշտ է այդ նախագծերը լրամշակել՝ քննարկելուց առաջ։
Ե՛վ Ազգային ժողովի հանձնաժողովը, և՛ կառավարության ներկայացուցիչ Վարդան Մելիքյանը (շրջակա միջավայրի նախարարի տեղակալ) ընդունեցին այս տարբերակը, և նախագծերի քննարկումը հետաձգվեց։