Աբովյանում բախվել են «Volkswagen»-ն ու «Merce...

Այսօր՝ մայիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում՝ «Աբովյան» բժշկական կենտրոնի հարևանությամբ բախվել են «Mercedes» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Բախման հետևանքով «Mercedes»-ը կողաշրջվել է, իսկ 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ :

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: