Աբովյանի քաղաքապետի ընտրություններին չպահպանվ...

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ համակարգող, ընտրական գործընթացների փորձագետ Դանիել Իոաննիսյանը Politik.am-ի հետ զրւյցում փորձեց ամփոփել երկու օր առաջ` հունիսի 9-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած ընտությունները: 

Դիտարկելով այն հանգամանքը,  որ տարբեր պատճառաբանություններով թեկնածուներից մեկի` գործող քաղաքապետի 30 համակիրներին ոստիկանության բաժին էին տարել` Իոաննիսյանից հետաքրքրվեցինք, արդյո՞ք առերևույթ հանցանքի բացակայության պայմաններում ոստիկանությունը չպետք է պարզաբանում տա.

«Առաջին հայացքից ոստիկանության պահվածքը շատ մտահոգիչ էր, և իրոք տպավորություն էր ստեղծվում, որ ոստիկանությունը խոչնդոտում է թեկնածուներից մեկին: Այս առումով պետք է պարզաբանում տրվի, քանի որ հակառակ պարագայում` հանրության մոտ լեգիտիմ տպավորություն է ստեղծվում, որ Կոտայքի մարզային վարչությունը դիմել էր այդ քայլին թեկնածուներից մեկին խոչնդոտելու համար: Կախված նրանից, թե այդ պարզաբանումը որքանով ընդունելի կլինի, արդեն նոր հնարավոր կլինի գնահատական տալ: Եվ հուսով եմ` այն այնքան հիմնավոր կլինի, որ կասկածները կփարատվեն»: 

Անդրադառնալով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի գործողություններին` Իոաննիսյանը հստակեցերեց` ընտրական պրոցեսի հետ կապված ընտրական տեղամասում մարզպետի լիազորությունները ճիշտ նույնքան են, որքան ցանկացած այլ քաղաքացու, քանի դեռ նա հավատարմագրված չի որպես վստահված անձ, դիտորդ կամ լրագորղ.

«Ինձ համար ավելի մտահոգիչ էր ոչ թե ընտրական տեղմասում մարզպետի գործողությունները, այլ քվեարկության օրը նրա կողմից ակնհայտ քորոզչության փորձերը, այդ թվում զանգվածային լրատվության միջոցներով»- ասաց նա:

Իոաննիսյանը մտահոգիչ համարեց ոչ միայն ոստիկանության պահվածքը, այլ առհասարակ մթնոլորտը, այն թե ինչպես են ընտրողները որոշել, թե ում իրենք պետք է քվերակեն.

«Այս ամենի հանրագումարը վկայում է, որ որակի առումով այն նշաձողը, որը կար անցյալ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած Երևան քաղաքի ավագանու կամ դեկտեմբերի 9-ի` ԱԺ ընտրություններին, այս ընտրությունների ժամանակ չկար»: