Աբովյան քաղաքի օդում հակառակորդի անօաչու թռչո...

ՀՀ Կոտայքի մարզի օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք։ Այս մասին տեղեկանում ենք Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։

Քիչ առաջ այս մասով վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է․«Թշնամական չորս անօդաչու թռչող սարքեր են հայտնվել Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի օդում:

Հայաստանի ՀՕՊ ուժերը արդեն իսկ ոչնչացրել են դրանից երեքին: Ընթանում է չորրորդի տեղորոշման եւ չեզոքացման գործընթացը»: