ԱԱԾ-ում և ոստիկանությունում պետք է ոչ թե քաղա...

ԱԱԾ-ում ու Ոստիկանությունում պետք աշխատեն այդ համակարգերում գոնե որոշակի փորձ ունեցող մարդիկ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԻ նախարար, Ազգային անվտանգության ծառայությունում ու ոստիկանությունում տարիների աշխատանքային փորձ ունեցող Ֆելիքս Ցոլակյանը։

«Նախ առաջինը` քաղաքական գործիչներ չպիտի լինեն։ Նրանք քաղաքականության հետ պետք է ընդհանրապես կապ չունենան։ Ապաքաղաքական կառույցներ պետք է լինեն դրանք, որովհետև այնտեղ պետք է ոչ թե քաղաքական, այլ պրոֆեսիոնալ ղեկավարում», - ասաց Ցոլակյանը։

Նրա համոզմամբ, հակառակ պարագայում, իրավապահ համակարգում չաշխատած ու ծառայողական փորձ չունեցող անձանց համար շատ դժվար կլինի նոր աշխատանքում կողմնորոշվելը։