ԱԱԾ տնօրենը, Տավուշի մարզպետն ու ոստիկանապետը...

Տավուշի մարզպետարանում այս պահին փակ քննարկում է ընթանում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի և մարզպետ Հայկ Չոբանյան միջև:

Հանդիպումը կազմակերպվել է մարզպետ Հայկ Չոբանյանի նախաձեռնությամբ, ով լրագրողների հետ զրույցում նշեց, որ ձեռնարկել է հանդիպումը՝ հասկանալու համար, թե ստեղծված իրավիճակից ինչ ելքեր կարելի է գտնել:      

Հիշեցենք, որ երեկ երեկոյան բախում է տեղի ունեցել Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների, որոնք զբաղվում են ապօրինի անտառահատությամբ, և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձել են ազատել ճանապարհը: